Ֆրանսիական Տուրուվր քաղաքում դեկտեմբերի 22-ին բացվել է արևային մարտկոցներով պատված աշխարհում առաջին ավտոճանապարհի մի հատվածը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Նախագիծը, որը պետությունից ստացել է 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, թույլ կտա ստանալ և կուտակել էլեկտրականություն, որը բավարար կլինի 5000 բնակիչ ունեցող քաղաքի լուսավորման համար։

Շահագործման հանձնված ճանապարհահատվածում տեղադրված են 28 քառակուսի կմ ընդհանուր մակերեսով արևային մարտկոցներ։

Նախագծի շրջանակում առաջիկա 5 տարում ֆրանսիացիները ծրագրել են կառուցել 1000 կմ ավտոճանապարհ՝ պատված արևային մարտկոցներով։