Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է զրուցակցին՝ կապված Հալեպ քաղաքը զինյալներից ազատագրելու գործողության ավարտի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Պուտինն ընդգծել է, որ այժմ գլխավոր առաջադրանքը այն հարցերի վրա ջանքերի կենտրոնացումն է, որոնք առնչվում են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն և մասնավորապես սիրիական ճգնաժամի համալիր կարգավորման մասին համաձայնագիր ստորագրելուն։