ՀՀ Նախագահի նախկին օգնական Սևակ Լալայանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Նախարար, որ երազել գիտեր
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի աշխատասենյակում մեկ անգամ եմ եղել, թեև Ներսեսի հետ պատիվ եմ ունեցել աշխատել 94 թվականից սկսած։ Մի քանի տարի առաջ էր, ուշ երեկոյան։ Նախարարության շենքը դափ-դատարկ էր, շատ մութ էր ամեն տեղ։ Աշխատասենյակը գտա պատի ցուցանակով։ Ընդունարանն էլ դատարկ էր՝ ստիպված ներս մտա առանց զգուշացնելու։ Մութ սենյակում երեք հատ սեղանի լուսավորիչ էր վառվում։ Աշխատասեղանը, խորհրդակցությունների երկար սեղանը, անգամ անկյուններում ամբողջովին տպագիր նյութեր էին լցրած, բոլոր պատերին տարբեր չափսերի պլակատներ ու թղթեր էին կպցրած ու ամեն տեղը մարկերներ ու մատիտներ էին թափված։ Իսկական perfect mess:
Հսկա սառը շենքի մութ միայնության մեջ Ներսեսն էնպես ոգևորված ու կարմրած տեսք ուներ, կարծես լողավազանից նոր վերադարձած լիներ։ Տնաշենը մեն-մենակ լիքը ոգևորությամբ էր լցրել ողջ սենյակը։ Միայն հասցրի բարևեմ։ Ավստրիական ինչ-որ ընկերության գնացքներ էր ուսումնասիրում։ Հենց աչքս ընկավ հաստափոր նյութի վրա, Ներսեսի հերթական էներջայզեր մարտկոցը միացավ։ Շատ արագ հոգնած ուղեղս մինչև պռունկը լցրեց սարերն այս կողմից ծակող ու մյուս կողմից դուրս եկող ժամանակակից գնացքների նրբություններով, տարբեր երկրների գնային համեմատականներով և այլն։ Չէի հասկանում՝ ինչի է խորացել գնացքների մեջ։ Հետո հասկացա։ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի և երկաթուղու կառուցման մի տաս տարբերակ էր կախած պատերին։ Բոլորի մանրամասներն էլ արագ մխեց գլուխս։ Հետո ավելի ոգևորվեց, ու սկսվեց մյուս գաղափարի մեկնությունն այն մասին, որ մայրուղին քիչ է, Երևանը շրջանցող ճանապարհներ էլ պետք, ու մի տաս տարբերակ պլակատներ էլ այդ թեմայով «մարսեցի»։ Մի պահ անուշադիր եղա, ու հիմա չեմ հիշում ինչպես արագ կարողացավ Մեղրու զարգացման ինչ-որ գաղափար կապել Գյումրու տեխնոլոգիական ներուժի հետ։ Միայն հիշում եմ, որ տրամաբանական թվաց։ Ու հետո մինչև գիշերվա ժամը 1-ը լիքը ուրիշ գաղափարներ լսեցի, որ «վերջին օրերին» էին ծնվել։ Հետո տենց... գիշերը դժվար քնեցի, ուղեղիս հնարավորություններից ավել ինֆորմացիա էի ներկրել։ Առավոտ Ներսեսի հասցեին մռմռթում էի։
Այս պատմությունը հիշեցի օրերս Երևանը շրջանցող ճանապարհներից մեկի բացման կադրերը դիտելուց։ Ու հիմա հասկացա։ Ներսեսի երազանքներն անընդհատ են ծնվում, բայց իրականանալու մեծ ներուժ ունեն։ Չեմ կասկածում՝ մի օր ավստրիական գնացքները ծակելու են «Թասի պավարոտների» շրջանցումը երկաթուղու համար, չեմ կասկածում, մի օր մարդիկ Երևանից 20 րոպեում աշխատանքի են գնալու Վանաձոր ու երեկոյան հետ վերադառնան տուն։ Հիմա մտածում եմ, ոնց անեմ՝ մի բան էլ իմ ուզածով երազի, որ կատարվի :)
Իսկ մենք միայն բիոզուգարանի աղավաղված պատմություն ենք անընդհատ ծամծմում, ու մենք մոռանում ենք ինչպես ծնվեցին երազները։ Սա հեչ լավ բան չի ապագա ներսեսներ կերտելու տեսանկյունից։ Հեչ լավ չի։
Այս թեմայով
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Կիրանցի գյուղապետը այլայլված էր. հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին. Բագրատ Սրբազան
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Հենրիխ Մխիթարյան․ Անմոռանալի մրցաշրջան է
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
ԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածում
Ինչու է պատրաստվում հրաժարական տալ Կիրանցի գյուղապետը․ նա մտահոգ է
Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ, ջերմահարվել՝ 3 ծառ
Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել
Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
«Ես ոչ տվող եմ, ոչ էլ՝ հանձնող, գիտեմ, որ Եկեղեցին չի տրվելու». Փոխոստիկանապետը ոսկեպարցիներին
Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վլ. Վարդանյան
SIPRI. Պաշտպանական ծախսերը Հայաստանում նկատելիորեն աճել են
Սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել. Այն կգլխավորի Դավիթ Սանամյանը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Բաքուն իր ուժերով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Պեսկովն Ադրբեջանն անվանել է Ռուսաստանի մեծ հարևան, բարեկամ և դաշնակից
Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել. բնակիչները մի պահի սկսեցին ճեղքել պատը
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ ս...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
1
ԱԱԾ-ն հայտարարում է՝ ինչ է պատրաստվում իրականացնել Բաղանիս-Ոսկեպար հատվածում
2
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատնե...
3
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր ...
4
Կիրանցի գյուղապետը այլայլված էր. հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժող...
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողո...
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»