Georgia Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսին երկաթուղով կապվելու է Քութայիսի միջազգային օդանավակայանի հետ։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երկաթուղիներ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիան։

Նրա խոսքերով՝ Deutsche bahn-ի կազմած նախագծի տեխնիկա-տնտեսական հետազոտության արդյունքները դրական են. «Դեռ հայտնի չեն կոնկրետ դետալները, սակայն գլխավորն այն է, որ որոշում է ընդունվել այդ նախագծի իրագործման մասին։

Քութայիսի օդանավակայանը կկապվի երկաթուղով, հետազոտությունները վկայում են, որ այդ նախագիծը չի լինի վնասակար։ Նախագծի ծախսերը դեռ հաշվարկված չեն»։

Ընդգծվում է, որ Քութայիսի միջազգային օդանավակայանը գտնվում է Թբիլիսիից 200 կիլոմետր հեռավորության վրա և ունի առանցքային նշանակություն։

2012 թվականին և տարածաշրջանի միակ միջազգային օդանավակայանն է, որն առաջարկում է փոքր բյուջե ունեցող ավիաընկերությունների ծառայություններ։

Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը կազմում է 2500 մետր, այն կարող է միաժամանակ սպասարկել մինչև 600 ուղևորի։