Խոյ

2017 Խոյը կանցկացնի բարեկեցության, անվտանգության և հարմարավետության ներքո։ Խոյերի հրե բնույթը հաջորդ տարվա խորհրդանիշի մեջ պաշտպան և հովանավոր կգտնի։ Նրանց մտածված բոլոր պլաները կյանքի կկոչվեն շատ արագ և հաջող։ 2017 աղետները կշրջանցեն հավակնոտ Խոյերին։ Կարևոր է արտահայտություններ անելիս զգույշ լինել։

Ցուլ

Աքաղաղը հիանալի հյուրընկալ է, չնայած իր անլուրջ բնավորությանը։ Եվ տնարար Ցուլի հետ նա լեզու կգտնի, սակայն այս նշանի կանանց գլխապտույտ հաջողություններ չեն սպասում։ Հաջորդ տարվա իրենց ճակատագիրը հետևողականությունն է և կանխատեսելիությունը։ Արմատական փոփոխություններից խորհուրդ է տրվում խուսափել։

Երկվորյակներ

Նրանց երկակի բնույթը և նորույթին ձգտելու ցանկությունները գալիք տարում «պայթուցիկ» նյութի կվերածվեն։ Երկվորյակները հեշտությամբ կփոխեն սանրվածքները, աշխատանքի վայրերը կամ բնակավայրերը։ Իրենք հեշտությամբ կքանդեն ընտանիքները և «միություն» կոչվող բեկորների վրա ակնթարթորեն կկառուցեն նորը։ Սակայն այս բոլոր փոփոխությունները միայն օգտակար կլինեն իրենց։

Խեցգետին

Մելանխոլիկ Խեցգետինների համար հիասթափությունների տարի է սպասվում՝ չիրականացած ծրագրերի պատճառով։ Ջրի աղետը լրջագույն պայքարի մեջ կմղվի Հրե Աքաղաղի հետ։ Ամենաբարձր գագաթնակետերի նվաճումները ավելի լավ է հետաձգել և ամբողջությամբ կենտրոնանալ սեփական ներաշխարհի վրա։ Մեծ ուշադրություն է պետք դարձնել արտաքին տեսքին և առողջությանը։

Առյուծ

Փառահեղ Առյուծներին իսկապես «ոսկե դար» է սպասվում։ Սա կլինի իրենց գերակայության տարին՝ կարիերայի առաջընթաց, հաջողություններ տղամարդկանց մտ, ֆինանսական հաջողություններ։ Այս ամենը հասանելի կլինի կին-Առյուծներին՝ բավական է միայն ընտրել համապատասխան զոհին։ Տարին հաջող կլինի հատկապես գործարար կանանց համար։

Կույս

Գործնական և խելամիտ Կույսերի համար այս տարին կնշանավորվի դրված նպատակի առաջընթացով։ Կույսերը ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա և հաջորդ 12 ամիսների փոթորիկներն իրենց չեն խանգարի։ Հրե Աքաղաղի տարին կլինի հաջողակ բոլոր առումներով, հատկապես ֆինանսական։

Կշեռք

Փոփոխական Կշեռքները այս տարին կհիշեն պրոֆեսիոնալ բնագավառի և անձնական կյանքի դժվարություններով։ Կարիերայի առաջընթացը առավելագույն կենտրոնացում և նվիրվածություն կպահանջի, և սա ընտանիքի կողմից թյուրիմացություն, իսկ կոլեգաների կողմից նախանձ կառաջացնի։ Եվ Կշեռքները ստիպված կլինեն ամբողջ տարի հավասարակշռություն փնտրել ընտանիքի և կարիերայի միջև։

Կարիճ

Այս նշանի ջրային բնույթը և բարդ բնավորությունը լուրջ խնդիր կդառնան Կարիճի համար։ Իրենց հաջողությունը Աքաղաղի տարում ամբողջովին կախված կլինի ուրիշներից։ Նոր օգտակար ծանոթություններ և հարաբերություններ կառուցելու ունակությունը պարզապես անհրաժեշտ կլինեն Կարճներին։

Աղեղնավոր

Ընկերասեր Աղեղնավորները ամբողջ տարին կանցկացնեն՝ պայքարելով իրենց հաշվին հարստանալ ցանկացողների դեմ։ Այս կանանց ֆինանսական հաջողությունները գրավում են հեռավոր ազգականներին ու ծանոթներին։ Ցանկալի է չբարձրաձայնել հաջողությունները և խուսափել նախանձ առաջացնող թանկարժեք գնումներից։

Այծեղջյուր

Այս նշանի հավակնոտ կանայք հստակ գիտեն, թե ինչ են ուզում և վստահ շարժվում են առաջ։ Այդ պաճառով էլ հաջորդ տարին իրենց հաջողությանն ընդառաջ հերթական քայլը կլինի։ Սակայն, թողնելով հետևում բազմաթիվ վիրավորված կոլեգաներին և նախանձոտ մրցակիցներին, Այծեղջյուրները պետք է մի պահ կանգ առնեն և նայեն շուրջը։

Ջրհոս

Հետաքրքրասեր Ջրհոսների համար տարին իդեալական կլինի սովորելու և նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար։ Սա թույլ կտա նրանց տեսնել աշխարհը մեկ այլ տեսանկյունից և ընտրել առավելագույն հեռանկարային ուղղություն։ Հրե Աքաղաղը տաքարյուն կանանց բազմաթիվ նոր ռոմանտիկ արկածներ կբերի։

Ձկներ

Ձկների համար, որոնք սովոր են հոսքին համաձայն գնալ, տարին կանցնի արագ և աննկատ։ Հաջորդ 12 ամիսների ակտիվ փոփոխությունները չեն անդրադառնա իրենց կյանքի սովորական ընթացքին։ Վտանգավոր ջրերից խուսափելու ունակությունը դրական ազդեցություն կունենա իրենց կյանքի վրա՝ թույլ տալով ամեն բան պահպանել այնտեղ, որտեղ շատերը կոցնում են։