NASA-ի գիտնականները տիեզերքից ստացել են տարօրինակ ազդանշաններ, որոնք նախկինում երբեք չեն հանդիպել եթերային հաճախականությամբ: Այս մասին հայտնում է telegraf.com.ua-ն:

Մասնագետները հայտնում են, որ դրանք կարող են լսվել հեռավոր գալակտիկաներից, որոնք գտնվում են միլիարդավոր լուսային տարիներ հեռավորության վրա: Մասնագետներն ուշադրություն են դարձնում փաստին, որ վայրը, որտեղից գալիս է ազդանշանը, Ծիր Կաթինի սահմաններից դուրս է: Մի քանի հնչյունից բաղկացած հաղորդագրությունը հայտնաբերել են դեռևս մարտին:

Սկզբում գիտնականները կարծել են, որ դա տիեզերական աղմուկ է: Հետազոտողները նշում են, որ ազդանշանները շատ ուժեղ են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը շատ հստակ լսվում է: