«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-ից-18-րդ փողոցների` իրենց նրբանցքներով եւ փակուղիներով,

2. Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: