«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն Շիրակի մարզում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված Արման Սահակյանը մարզի փոքրիկներին տոպրակներ է բաժանում: Արդեն բաժանվել են Արթիկում, Գյումրի քաղաքում: Մարդկանց մի մասն էլ սպասում է, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչով աչքի կընկնի, քանի որ գրեթե ակնհայտ է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով հենց նրանք են առաջադրվելու:

Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նա չէր բացառում, որ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի, բայց ինչպես երևում է՝ ՀՀԿ-ն նրան չի վստահելու այս տարածաշրջանը»: