Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպական միությունը ներսից քայքայելու փորձերի համար, հաղորդում է Deutsche Welle-ն:
Պլևնելիևի կարծիքով` Մոսկվան փորձում է ապակայունացնել ԵՄ-ն` աջակցելով ծայրահեղ ազգայնական կուսակցություններին ու շարժումներին:
«Ռուսաստանը գնում է Խորհրդային միության հետքերով` փորձելով եվրոպացիների շրջանում կասկածներ առաջացնել ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների հարցում»,- ասել է Պլևնելիևը:
Նախագահի խոսքով` Մոսկվան որպես իր հակաեվրոպական քարոզչության հիմնական գործիք օգտագործում է համացանցը:
«Եվրոպացիները պետք է իմանան, թե որն է ճշմարտությունը: Անհրաժեշտ է տեղյակ պահել նրանց` ինչ է կատարվում և ինչ նպատակներ է հետապնդում ռուսական քարոզչությունը», - հավելել է նա: