Ռիո-դե-Ժանյերոյի ոստիկանությունը մարմին է հայտնաբերել Հունաստանի անհետացած դեսպանի այրված ավտոմեքենայում, մահացածի ինքնությունը կպարզի փորձաքննությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ը հաստատել է իր դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի անհետացումը:

Globo հեռուստաալիքը իր կայքում հրապարկել է այրված ավտոմեքենայի լուսանկարը: Մեքենան գտել են Նովա-Իգուասուում, որտեղ էլ անհետացել էր դիվանագետը:

Հինգշաբթի բրազիլական ԶԼՄ-ները, հղում անելով Բրազիլիայում Հունաստանի դեսպանատան պաշտոնյաներին, հայտնել էր, որ 59-ամյա դիվանագետն անհետացել է 3 օր առաջ կնոջ հետ Ռիո-դե-Ժանեյրոյում հանգստի ժամանակ, որն էլ ոստիկանություն է կանչել:

Globo-ի տեղեկությամբ՝ Ամիրիդիսի կինը պատմել է, որ նա կարճ ժամանակով դուրս է եկել տնից, որտեղ իրենք ապրում էին, և անհետացել է: Դեսպանի արձակուրդը պաշտոնապես վերջանում է հունվարի 9-ին: