Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ քամու արագությունը կարող է հասնել 12-17 մ/վրկ-ի:

Բացի այդ, Մոսկվայում սպասվում է ուժեղ ձյուն:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է արել բնակիչներին և վարորդներին պահպանել անվտանգության կանոնները, չքայլել գովազդային վահանակների ու կառույցների մոտակայքում, պահպանել մեքենայի ճիշտ արագությունը: