Shamshyan.com-ը գրում է.

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի փոխմարզպետի 29-ամյա տղայի սպանությունից. 20-ամյա կասկածյալը որոնվում է, փնտրվում են BMW X6 և Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաները:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը։

Նշված խումբը զբաղվում է այսօր՝ հունվարի 7-ին, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու փաստով հարուցված քրեական գործով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են BMW X6 մակնիշի 11 ՕC 111 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 75 ԼԼ 075 համարանիշի ավտոմեքենաներ, որոնցով, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, հանցագործությանը մասնակից անձինք դիմել են փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Նորատուս գյուղի Նարեկացի 7-րդ նրբանցքի 1-ին տան բնակիչ, 40-ամյա Գոռ Համլետի Ստեփանյանին, իսկ Toyota Land Cruiser Prado-ն՝ նույն գյուղի Տերյան 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Էրիկ Արմենի Սարգսյանին։

Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է նաև Նորատուս գյուղի Թումանյան փողոցի 37 տան բնակիչ, 20-ամյա Մեխակ Արտակի Հարությունյանը, ով, ըստ օպերատիվ տեղեկությունների, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը