NASA-ն ներկայացրել է Երկրի եւ Լուսնի լուսանկարը, որը կատարել է Մարսի շուրջը պտտվող արհեստական ապարատը: Համակցված լուսանկարը մատչելի է գործակալության կայքում:

Նկարում, մասնավորապես, նկատվում են Ավստրալիան եւ նրան շրջապատող օվկիանոսները: Լուսինն սկզբնապես ստացված լուսանկարների համեմատությամբ արվել է ավելի պայծառ: Երկնային մարմինների միջեւ հեռավորության մասշտաբները, ինչպես նաեւ դրանց հարաբերական չափերը, պահպանված են: