«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում և առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով:

Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է և ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաև Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նույն ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել Հ. Աբրահամյանի զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը ևս:

Այդ մարզում առաջադրվելու ցանկություն ունեն նաև «Ավշարի» սեփականատեր եղբայրներ Արամայիս և Արայիկ Գրիգորյանները: Իսկ ինչ վերաբերում է Մ. Մուրադյանին, ապա վերջինս, մեր տեղեկություններով, փորձում է հաղթահարել Աբրահամյանների հետ ունեցած անհարթ հարաբերությունները և ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում