Այսօր՝ հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցքի 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված դին հանդիսանում էր Սյունիքի մարզի բնակիչ, 38-մյա Աբրահամ Աղայանը։