«Հրապարակ» թերթը գրում է. «Չկա որևէ ցուցակ և չի կարող լինել, քանի դեռ ՀՀԿ խորհուրդը չի ձևավորվել, ցուցակի մասին պաշտոնապես չի հայտարարվել, մնացյալը` պարզ մանիպուլյացիա և լոբբինգ են», վրդովված ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Շատերը ցուցակում չեն լինելու, շատերին առաջարկվել է ռեյգտինգայինով առաջադրվել, համաձայն չեն, սեփական վարկածներն են առաջ քաշում` սերդնափոխված ՀՀԿ-ական «ցուցակի» տեսքով», որպեսզի սեփական խաղն առաջ տանեն», հավելեց վրդովվածը:

ՀՀԿ կանանց պայքարը նույնպե՞ս այդ հողի վրա է. «Ինչու` ոչ. առաջին հնգյակի մեջ ներառված կին-թեկնածուն, եթե հաղթում է ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու է»:

ԱԺ նախագահ-փոխնախագահների «մասով» ՀՀԿ-ում պայքարն իսկապես թեժ է. ՀՀԿ թևերից մեկը, նրանց մեջ` Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ Գ. Ծառուկյանն անպայման վերադառնա և նախորդ անգամվա պես` ԲՀԿ-ՀՀԿ համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պոստը տրվի իրեն, եթե` ոչ, քաղաքական «բանակցությունների-սերնդափոխության» արդյունքում` ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնա Արփինե Հովհաննիսյանը, որպես գրագետ, պոտենցիալ ունեցող, ներկայանալի` գենդեր։ «Էս է կռիվը», տեղեկացրեց մեր աղբյուրը»: