Նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել «Miss Romania» իտալական գեղեցկության մրցույթում հաղթած աղջկա վրա։ Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, Ջեսիկա Նոտարոն մրցույթին մասնակցել է 2007թ․։

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով վնասվել են 28-ամյա աղջկա աչքերը, այրվել է ոտքը, ազդրը։ Հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ՝ Ռիմինի քաղաքում, աղջիկը հոսպիտալացվել է ծանր վիճակով։ Բժիշկները հույս ունեն, որ կպահպանեն Նոտարոյի տեսողությունը։

Հարձակվողը 29-ամյա Էդսոն Տավարեսն է։ Տեղեկատվության համաձայն՝ երիտասարդները որոշ ժամանակ ապրել են միասին, սակայն Նոտարոն որոշել է վերջ դնել հարաբերություններին, սակայն նախկին ընկերը հանգիստ չի թողել նրան և շարունակ հետապնդել է։