Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը, սպանության նախորդ օրը՝ հունվարի 6-ին, ծեծի է ենթարկել Մեխակ Հարությունյանին: Նման տեղեկություն Armtimes.com
-ի աղբյուրների փոխանցմամբ իրավապահներին հայտնել է ինքը՝ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանը:

Ըստ այդմ՝ նա նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում`իրավական գնահատականների հետ համաձայն չլինելու պատճառով, սակայն ընդունել է, որ Հայկ Հակոբյանը սպանվել է իր կողմից արձակած կրակոցներից: Մեր տեղեկություններով, նա նաեւ հայտնել է, որ Հակոբյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, իրադրությունն է այդպես զարգացել: Տուժողն ու մեղադրյալը տեւական ժամանակ լարված փոխհարաբերություններ են ունեցել. ըստ մեղադրյալի՝ Հայկ Հակոբյանը պարբերաբար վիրավորել է իրեն, հայհոյել: