«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ:

Սարգսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի: «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ: Եթե ասեմ՝ ցանկություն չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,- հավելեց նա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում