«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը վերջերս լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ինքը երկու քաղաքական ուժի հետ է պատկերացնում իր մասնակցությունը ԱԺ ընտրություններին՝ մեկը ՀՅԴ-ն է, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղացիական պայմանագիրը»։

Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը դաշինք է կազմել Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետության» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» հետ՝ Արտավազդ Սահակյանը կարծես որոշել է առաջադրվել ՀՅԴ ցուցակով, որովհետև նրա մութ անցյալը՝ կապված 1999թ. փետրվարի 9-ին սպանված ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանի հայտնի պատմության հետ․ Հայաստանում շատ քչերին է հայտնի, թերևս՝ մեկ-երկու հոգու՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և սպանված Արծրուն Մարգարյանին։

Ըստ ամենայնի, հենց այս պատմությունը անհամատեղելի է դարձրել Արտավազդ Սահակյանին «Ելք»-ի հիմնադիր խմբի հետ։