«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչ ձևաչափով կամ առհասարակ կմասնակցի՞ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին՝ պարզ կդառնա առաջիկա օրերին։ Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկ շաբաթով կվերադառնա ԱՄՆ-ից, որպեսզի փորձի կասեցնել «Ժառանգության» վերջնական փլուզումը։ Արդեն հայտնի է, որ կուսակցության վարչության շարքերը առաջիկայում լքելու է Անահիտ Բախշյանը։ Զարուհի Փոստանջյանը արդեն դուրս գալու որոշում ունի։ Նա ծրագրում է առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու ձևաչափ գտնել, իսկ Արմեն Մարտիրոսյանը շարունակում է տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների հետ բանակցել իր մասնակցությունը ապահովելու համար։