YN.am-ը գրում է.

Դեկտեմբերի 14-ին «Հրապարակ» թերթն ազմկահարույց հոդված տպագրեց Մաշտոցի հարկային տեսչության նախկին պետ, Կովալենկո Շահգալդյանի փեսա Հրանտ Կարապետյանը երկար տարիներ շարունակ անօրինական գործարքների մեջ է եղել: Նա այնտեղ ունեցել է «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով ու կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների և ֆունկցիայի վրա են գրանցված եղել:

Կովալենկո Շահգալդյանը ՀՀ քաղաքական աշխարհի այն ներկայացուցիչներից է, ովքեր ոտքից գլուխ «քաղաքականության» մեջ են: Սա մեծամասամբ կախված է նրանից, որ իր գործունեության ընթացքում նա հասցրել է իր ազգականներից շատերին «տեղավորել» տարբեր պաշտոնների:

Այսպիսով, նրա որդին՝ Հակոբ Շահգալդյանը, զբաղեցնում է Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը: Հետաքրքրական է, որ նա Պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողով չի ներկայացրել հայտարարագիր: 2014թ.-ին armtimes.am-ը հրապարակեց Հակոբ Շահգալդյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը ներկայացվել էր թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հայտարարագիրը բավական ճոխ էր: Փաստաթղթի համաձայն, Չարենցավանի քաղաքապետը ոչ ավել, ոչ պակաս՝ 22 միավոր անշարժ գույք ունի Երևան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Կոտայքի մարզի Ալափարս, Առինջ, Արզնի և Ջրաբեր գյուղերում: Չարենցավանի քաղաքապետը Երևանի Ամիրյան փողոցում, սեփականության իրավունքով 159 քմ մակերեսով բնակարան ունի, որն այն ժամանակ նվազագույնը կարող էր գնահատվել 200 հազար դոլար:
Հայտարարագրի «եկամուտներ» տողում, բացի քաղաքապետի 2 միլիոն 16 հազար դրամ աշխատավարձը, Շահգալդյանը հայտարարագրել է 6 միլիոն 400 հազար դրամ շահաբաժին՝ «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ից, և 13 միլիոն 350 հազար դրամ շահաբաժին՝ «Կար-Կոր» ՍՊԸ-ից:

Բոլորովին վերջերս՝ նոյեմբեր ամսին, «Օջախ» ռեստորանային համալիրում դանակահարվեց Հակոբ Շահգալդյանի որդի՝ 22-ամյա Տիգրանը: Ըստ shamshyan.com-ի, նրան դանակահարել էր մոտ ընկերը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին: Այս լուրը հետագայում հերքվեց, բայց Չարենցավանում դեռ հավատացած են, որ Լիսկայի որդին է դանակահարության հեղինակը:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք պապիկ Շահգալդյանի մասին. «Ժողովուրդ» թերթը 2014թ.-ին գրել էր, որ Կովալը ում հետ վատ հարաբերություններ ունի, ոստիկաններին է «հանձնում: Մարզպետի անմիջական ջանքերով Սասուն Միքայելյանը բանտարկվեց: Շահգալդյանը իրավապահներին բազմաթիվ օժանդակություններ էր ցուցաբերել, որպեսզի իր ահ ու սարսափ Միքայելյանը հայտնվի ճաղերի հետևում: Նույնիսկ զանգահարել և Կադաստրի ու Նոտարական գրասենյակների ղեկավարներին հորդորել էր տալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են Միքայելյանին: Ի դեպ, նա միայն Միքայելյանի դեպքում չէ, որ «գործ տալով» է զբաղվել, քանի որ Շահգալդյանի պաշտոնական կենսագրական տվյալներում այսպիսի տող կա. «Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» և ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով: Չնայած մեդալին, մենք ուսումնասիրության արդյունքում Շահգալդյանի կենսագրության մեջ որևէ դրվագ չգտանք, որ նա պաշտոնապես առնչված լինի ՀՀ ոստիկանության հետ:

Շուտով խորհրդարանական ընտրություններն են և առանց կասկածի կարելի է պնդել, որ Շահգալդյան ընտանիքը մեծ «ներդրում» կունենա այս գործում:
Լուսանկարներում Կովալենկո Շահգալդյանի թոռն ու Սուրիկ Խաչատրյանի որդին են: