Հունվարի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյանի պուրակի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պատճառը գողություն կատարելու կասկածանքն էր: Ոստիկանություն է հրավիրվել նաեւ 22-ամյա Անի Ա.-ն:

Պարզվել է, որ Արմեն Հ.-ն թիվ 42 երթուղու ավտոբուսում Անի Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը՝ գումարով եւ տարբեր տեսակի քարտերով:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: