Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին ընտանիքի՝ կնոջ և 2 դուստրերի հետ կլքի Սպիտակ տունը, որտեղ ապրել է 2008թ. ի վեր:

Այս կապակցությամբ հրապարակվել են նախկինում անհայտ լուսանկարներ, որոնք բացահայտում են՝ ինչպիսին է եղել Մալիա և Սաշա Օբամաների կյանքը նախագահական նստավայրում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը ստորև հրապարակված կադրերն արվել են Օբամայի նախագահության սկզբնական շրջանում, երբ այժմ արդեն դեռահաս աղջիկները դեռևս փոքր երեխաներ էին՝ ապշած ու հիացած իրենց շրջապատած շքեղությունից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: