Վերջին 2 օրում Իրանում թմրանյութերի վաճառքի, կողոպուտի և սպանության մեղադրանքով կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել 20 մարդ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Herana իրավապաշտպան կազմակերպությանը։

Հունվարի 16-ին Քերեջ քաղաքում մահապատժի է ենթարկվել 16 մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել զինված կողոպուտի և սպանությունների համար։ Նույն օրը Ռեշիտ քաղաքի կենտրոնական բանտում մահապատժի է ենթարկվել երկու մարդ՝ թմանյութերի առևտրի մեղադրանքով, ևս 2-ը կախաղան են բարձրացվել Համադան և Քերման քաղաքներում։

Amnesty İnternational-ի տվյալներով՝ 2015թ․ Իրանում մահապատժի է ենթարկվել 977 մարդ։