Ակցիան, որի ավարտից հետո խաղարկվելու էր Volkswagen Polo ավտոմեքենան, մեկնարկել էր դեռ անցած տարվա նոյեմբեր ամսից և շարունակվեց մինչև այս տարվա հունվարի 9-ը:

Խաղարկությանը մասնակցել ցանկացողները ուղղակի պետք է Վիվառոյի բուքմեյքերական կետերում համալրեին իրենց Վիվառո հաշիվը առնվազն 1000 դրամով: Յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց մասնակիցը ստանում էր մեկ էլեկտրոնային տոմս:
Իսկ Նոր տարին նոր ավտոմեքենայով դիմավորելու ցանկությունը մեծ էր շատերի մոտ: Բնականաբար, ինչքան մեծ գումար լիցքավորեին իրենց հաշիվները, այնքան շատ տոմսեր կստանային մասնակիցները և կավենալար շահելու հավանականությունը:
Եվ ահա, հունվարի 13-ին տեղի ունեցավ վիճակահանությունը: Պատահական հանված թվերը հաջորդաբար ստուգվում էին բոլոր մասնակիցների էլեկտրոնային տոմսերի թվանշանների հետ: Արդյունքում 6 թվանշանների համընկնում ունեցան 4 մասնակից, ովքեր էլ անցան երկրորդ փուլ:

Մերուժան Ներսիսյան (ID 11936046), Սարգիս Սելիմյան (ID 12010271), Արման Բալասանյան (ID 13325107), Ռայա Պետրոսյան (ID 2706766):

Խաղարկության երկրորդ փուլը տեղի ունեցավ հունվարի 15-ին, Երևան մոլում: Վիճակահանության արդյունքում Volkswagen Polo ավտոմեքենայի բանալիները ստացավ միակ կին մասնակիցը՝ Ռայա Պետրոսյանը: Շնորհավորում ենք նրան մեծ շահումի կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ նոր տարում:

Դե ինչ, հաջողությամբ ավարտվեց Վիվառոյի ևս մեկ ակցիան: Հետևեք Վիվառոյի նորություններին, առջևում սպասվում են նոր անակնկալներ և մեծ մրցանակներ:

Խաղարկության նկարները կարող եք դիտել՝ այստեղ