Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում վերջինս կանխատեսել է Եվրամիության փլուզում, հաղորդում է Interfax-ը։

«Կարծում եմ, որ եվրոպացիները Եվրոպայի ճակատագիրը պահում են իրենց ձեռքերում»,-ասել է նա։

Բացի այդ Մերկելն անդրադարձել է նաև Թրամփի հայտարարությանն այն մասին, որ իրենք լավ չեն ճանաչում միմյանց։

«Ես անձամբ սպասում եմ ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Որից հետո, իհարկե, կաշխատենք նրա հետ բոլոր մակարդակներում»,-ասել է կանցլերը։