Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին այսօր կդառնար 75 տարեկան:
2016 թ.-ի հունիսի 2-ին Մուհամմեդ Ալին հոսպիտալացվել էր Ֆինիքսի հիվանդանոցներից մեկում: Բռնցքամարտիկը մահացել է նույն տարվա հունիսի 3-ին:
Ալին 1960 թ.-ի 17-րդ Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն էր: Ծանր քաշային կարգում՝ աշխարհի բացարձակ չեմպիոն էր (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978): Ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։