«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանումը ոգևորություն է առաջացրել մրցակից թիմերի ճամբարներում։ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջև է դռներ բացել: Կուսակցություններից ՀՅԴ-ն է Սյունիքում բավականին ակտիվ, ԲՀԿ-ն նույնպես չի զիջում: ՀՅԴ-ի ֆավորիտներից մեկը նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտին մասնակցած Գագիկ Գևորգյանն է: Խորհրդարանական վերջին ընտրությանը նա հանգրվանել էր ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում։ Դաշնակցության ռեյտինգային ցուցակում կլինի նաև Արտուր Աթայանը՝ Կապանի նախկին քաղաքապետը: ԲՀԿ-ական ցուցակում տեղ կգրավեն, բնականաբար, սյունեցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը։ Խոսակցություններ կան նաև Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում