«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տևական բանակցություններից հետո ՀՀՇ վարչության անդամները կողմնորոշվել են, թե ում հետ են միավորվելու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Ըստ այդմ՝ ոչ միայն ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, այլև ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը միանալու են Գագիկ Ծառուկյանի դաշինքին։ Իսկ Արարատ Զուրաբյանը, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երևանի կենտրոնում։