Ժամանակի ընթացքում որոշ բուսատեսակներ և կենդանիներ անհետանում են, քանի որ մեր մոլորակի կլիմայական պայմանները մշտապես փոփոխության են ենթարկվում: Վերացման վտանգի տակ կարող են հայտնվել նաև որոշ սննդատեսակներ, որոնք ներկայացրել է AdMe.ru-ն:

1. Բանան

Անհետացման պատճառը` ծառերի սնկային հիվանդություններ: Նիդերլանդներում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում աշխատող միջազգային գիտնականների խումբը պարզել է, որ բանանի ամենահայտնի տեսակը կարող է վերանալ մի քանի տասնամյակ հետո, և դրա պատճառը ծառերի արմատները վնասող սունկն է:

2. Գինի

Անհետացման պատճառը` գլոբալ տաքացում:

Արդեն 20-25 տարի անց հին ֆրանսիական, արգենտինական և չիլիական խաղողի այգիները կարող են անհամապատասխան դառնալ գինեգործական տեսակների մշակման համար: Բարձր ջերմաստիճանի պատճառով խաղողը հասնում է շատ կարճ ժամանակում և չի հասցնում հավաքել այն համային որակները, որոնք անհրաժեշտ են գինու պատրաստման համար:

3. Մեղր

Անհետացման պատճառը` մեղվային գաղութների քայքայման համախտանիշ:

Գիտնականները նկատել են, որ մեղուների ամենաօգտակար տեսակի պոպուլյացիան կտրուկ կրճատվում է: Այս երևույթն անվանել են մեղվային գաղութների քայքայման համախտանիշ:

4. Սուրճ

Անհետացման պատճառը` բույսերի սնկային հիվանդությունները։

Գիտնականները եզրակացնում են, որ արդեն 2050-ին սուրճի ծառեր աճացնելու համար նախատեսված դաշտերի քանակը կրկնակի կկրճատվի:

5. Ծովի ձուկ

Անհետացման պատճառը` խոշոր ծավալներով ձկնորսությունը:

Բնապահպանները ենթադրում են, որ 2050 թվականին մոտ աշխարհը կբախվի ծովաձկան վերացման խնդրին: Ներկա պահին ձկնորսությունը 50-60 տոկոսով գերազանցում է թույլատրելի սահմանը:

6. Շոկոլադ

Անհետացման պատճառը` ծառերի հիվանդությունները, ծերացումն ու երաշտը:

Մոտ 50 տարի հետո Երկիրը կարող է մնալ առանց շոկոլադի, կամ այն ահավոր թանկ կլինի:

7. Ավոկադո

Անհետացման պատճառը` երաշտ:

Ավոկադոյի 1 կգ-ն աճեցնելու համար 272 լիտր ջուր է պահանջվում: