Հունվարի 19-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ մասնակցել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ակցիայի մասնակիցների թվում են եղել մի շարք հայտնի դերասաններ, արվեստի գործիչներ։

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Trump International Hotel and Tower հյուրանոցի առջև։ Հավաքվածների առաջ ելույթ են ունեցել Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն եւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

«Թրամփը կարծում է, որ մենք հանձնվել ենք, բայց այդպես չէ: Այսօր բոլորս միասին ենք, և Ամերիկան փրկելու հույս ունենք այն խայտառակությունից, որում հայտնվել է»,- ամբիոնից հայտարարել է Շերը