«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պարզվում է, հակառակ իր հայտարարության, այնքան էլ իր կամքով չի հրաժեշտ տվել ՀՀԿ Սյունիքի մարզային կազմակերպության ղեկավարի պաշտոնին: Ոչ վաղ անցյալում, ՀՀԿ համագումարին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նա պնդեց, որ շարունակում է ղեկավարել մարզային կառույցը և աշխատելու է հենց ՀՀԿ–ի համար:

Նրա հրաժարականը պահանջել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, ով պնդել է, որ չի կարող որևէ հաջողություն գրանցել մարզում, քանի դեռ Լիսկան այնտեղ լծակներ ու իշխանություն ունի:

Փաստի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ–ում դժգոհել է նման պահվածքից, և ասել, որ ինքը այս ընտրություններին մի կողմ է քաշվելու: «Տեսնեմ ո՞նց եք Սյունիքում ձայն հավաքելու»,– սպառնացել է նախկին մարզպետը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում