Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այսօր՝ հունվարի 21-ի գիշերը 17-ամյա տղա է ինքնասպան եղել: Զանգակատան գյուղապետ Էմին Սիմոնյանը նշեց, որ կեսգիշերին տղայի հայրը՝ Լեւոն Թադեւոսյանը, ննջասենյակում ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել է որդուն: Նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 17-ամյա Արմանը 12-րդ դասարանի աշակերտ էր, գյուղապետի խոսքով՝ համեստ եւ խելոք:

«Հայրն ասաց, որ ոչ մի տարօրինակ բան չի նկատել մոտը, պարզ չէ՝ ինչու է նման քայլի գնացել: Հոր եւ տատիկի հետ էր ապրում այդ տանը, նորմալ ընտանիք են»,-ասաց նա:

Գյուղապետը նաեւ նշեց, որ Արմանը եղել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սան, սակայն, կիսատ է թողել ուսումը եւ վերադարձել է գյուղ: