Դետեկտիվ ֆիլմերում անդադար խոսում են մատնահետքերի մասին, իսկ իրականում, ի՞նչ գիտեք դրանց մասին դուք: Մատնահետքերը ձևավորվում են էմբրիոնի զարգացման 2-րդ ամսում: Երեխայի զարգացման հետ մեկտեղ, ձեռքերի և ոտքերի մաշկի արտաքին շերտը' էպիդերմիսը և ներքինը սեղմում են իրենց միջև գտնվող մաշկային բջիջներին:

Ստեղծվում է ուժեղ ճնշում, որը ''ժայթքում է''' առաջացնելով այս մակերեսային նախշերը: Սակայն արդյո՞ք մատնահետքերն օգտակար դեր ունեն: Իրականում՝ այո: Մատնահետքերը բարելավում են մեր շոշափելիքի զգայարանի աշխատանքը, բազմապատկելով մատների ծայրերին մաշկի վիբրացիաները: Իսկ վիբրացիաները խթանում են տեքստուրան շոշափելով հայտնաբերելու մեր ունակություն: Այլ կերպ ասած, թույլ են տալիս շոշոփելով զգալ նուրբ, շատ փոքր բաներ, ինչպիսին մազն է:

Եվ ահա ամենահետաքրքիր մասը. հավանականությունը, որ երկու մարդ ունի նույն մատնահետքը, չափազանց փոքր է, սակայն գույություն ունի: Հակառակը պնդելը նույնն է ինչ պնդելը, որ վիճակախաղում հաղթելն անհնար է, սակայն չէ՞ որ մարդիկ ամեն շաբաթ անում են դա: Հավանականությունը, որ երկու մարդ կունենա միևնույն մաատնահետքը 1-64 միլիարդի է, երկրի բնակչությունը 7 միլիարդ է, 7 միլիարդից յուրաքանչյուրն ունի 10 մատ, այսինքն սա հնարավոր է: