ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որով տեղեկացնում է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը:

Նա, մասնավորապես, գրել է. «

«ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քվեարկությամբ (19 կողմ 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան եւ Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը։

Հունվար 22-ի ժամը 15։50-ի դրությամբ կողմ են արտահայտվել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետեւեալ անդամները՝ Արկադի Վարդանյան (ՆԽ նախագահ), Պարույր Հայրիկյան, Սուսաննա Գրիգորյան, Սուսաննա Ավագյան, Աշոտ Վարդանյան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանյան, Կարինե Ստեփանյան, Կարեն Բարսեղյան, Գառնիկ Ներսիսյան, Աննման Խաչատրյան, Երվանդ Փահլեւանյան, Սիրանուշ Չիբուխչյան, Հայկ Բաղդասարյան, Մանյա Այուազյան, Գաբրիել Տեր-Կարապետյան, Սամսոն Սարդարյան, ինչպես նաեւ ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարյան, Վարդան Բաղդասարյան, Սմբատ Մուղդուսեն, Յուրա Հակոբյան, Նազիկ Ղազինյան, Հասմիկ Խալիկյան, Վարդուշ Բոտոյան եւ Անուշ ու Վահան Հարությունյաններ։

Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Ավագեանն ու Վահան Լուլուկվանը։ Քվեարկությանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշյանը, Աիդա Վարդանյանը, Արսեն Պողոսյանը, Վրեժ Զատիկյանը եւ Կարո Եղնուկյանը (բանտում է)։ Նման դեպքերում հաշվի են առնվում առաջին փոխարինողների ձայները։ Արդյունքում ունենք՝ 19 կողմ եւ երկու դեմ։ ԱԻՄ-ը նշված համագործակցութեան չորրորդ կուսակցություն-գործընկերն է։