YN.am-ը գրում է.

2009թ. նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգը: Դրանով նախատեսվում էր 2010-2015թթ. անալոգային հեռարձակումից անցում կատարել թվային հեռարձակմանը: Վերջերս, գործընթացն իրականացավ և բազմաթիվ մասնավոր ընկերություններ մուտք գործեցին շուկա՝ ձեռք գցելով սպառողների մեծածավալ զանգվածի: Օրենսդրական և իրավական տեսանկյունից ոլորտում բացթողումները բազմաթիվ են, քաղաքացիների դժգոհությունները՝ անհամար: Այս հարցին մենք անդրադարձել ենք բազմիցս և հորդորել պետական կառույցներին լինել էլ ավելի հետևողական և թույլ չտալ ոտնահարել ՀՀ քաղաքացու շահերը:
Մեր խմբագրություն ստացված ևս մեկ բողոք ՀՀ քաղաքացու կողմից, որը վերաբերում է «ՍԻ ԹԻ ՎԻ» ընկերությանը: Այն, ըստ էութայան, հեռահաղորդակցական ընկերություն է և մատուցում հեռուստատեսային ծառայություններ:

«Ի սկզբանե լարը անսարք էր, փչացած է ու չի աշխատում, ինձ ասում են մոտեցրեք գրասենյակ, բայց ես աշխատում եմ և ժամանակ չունեմ գրասենյակ գնալու: Սպասարկումն ընդհանրապես 0 մակարդակի վրա է, մշտապես ինչ-որ ալիքի հետ կապված խնդիրներ կան, միշտ ինչ-որ բան չի աշխատում: Բացի այս, հիմա էլ նոր խնդիր է առաջացել. ես միշտ վճարում եմ կատարում բանկային քարտի միջոցով, բայց այժմ իրենց մոտ խնդիր կա նաև դրա հետ կապված: Ինձ ասում են կամ վճարեք idram-ի միջոցով, կամ մենք անջատում ենք ձեր ծառայությունը: Ես շատ զբաղված մարդ եմ ու չեմ կարող ընկնել ու նման սարք փնտրել... այժմ, իմ ծառայությունն ուղղակի անջատել են»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:

Նշենք, որ խոսքը գնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքի մասին:
Քաղաքացու խոսքերով, մի քանի օր պարզ է դարձել, որ իր բանկային քարտի միջոցով կատարված վճարումն իրականում ընդունվել է, այն էլ մի քանի անգամ, քանի որ ինքը բազմիցս փորձել է: 

Հուսով ենք, համապատասխան պետական կառույցները կկարողանան վերջնական լուծում գտնել այս խնդրին: