Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

«Ես կարծում եմ, որ Գերմանիայի վերամիավորումից, սառը պատերազմի հետո քառորդ դար անց, նոր պատմական դարաշրջան կփոխարինի մյուսին»,-ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է, որ անկեղծությունը, այլ ոչ թե պոպուլիզմը, բևեռացումը և մեկուսացումը կդառնան այնպիսի համաշխարհային խնդիրների լուծում, ինչպիսին գլոբալիզացիան է։ «Մենք ոչինչ չենք ստանա՝ փորձելով լուծել խնդիրները բևեռացման և պոպուլիզմի ուղով։ Մենք պետք է ցույց տանք, որ հավատարիմ ենք մնում մեր ազգի հիմնարար սկզբունքները»,-հավելել է Մերկելը։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը վերջ է դրել անցած դարի աշխարհակարգին։