Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հեռանում է ՀՀԿ-ից:

«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»: