ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 25-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի 35 AG 699 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունաքիմիկատների խանութի պատին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ.-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան: