ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Մոսկվայի Պետական համալսարանի ուսանողների հետ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հանդիպման ավարտին ուսանողներից մեկը նախագահի համար կիթառով կատարում է ներկայացրել, որի ընթացքում երկրի ղեկավարը ձայնակցել է նրան:

Ուսանողը կատարել է «Մեկնարկից 14 րոպե առաջ» բանաստեղծության հիման վրա գրված երգը: Նշվում է, որ երիտասարդը առաջին տողերից հետո մոռացել է բառերն, իսկ Պուտինը կատարել է նրա բաց թողած տողերը` ավարտելով քառատողը մյուս ուսանողների հետ միասին: