Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այսօր ոստիկանություն զեկուցագիր է ներկայացրել ծառայությունից ազատվելու մասին:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից:

Նշենք, որ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին է: Նա մի քանի ամիս առաջ էր ազատվել Արարատի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Արմավիրի ոստիկանապետ:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1972 թ. սեպտեմբերի 29-ին, Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:

1995 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1989 թ. հունիսի 1-ին աշխատանքի է ընդունվել «Արևիկ» կոոպերատիվում, 1992 թ.` «Այգեզարդ» գինու գործարանում:

18.04.1994-07.07.1994 թթ.` Մասիսի ՆԳԲ ՀԱԾ տեսուչ,

07.07.1994-21.01.1998 թթ.` Արտաշատի ՆԳԲ ՔՀԲ օպերլիազոր,

21.01.1998-27.12.2000 թթ.` Արարատի մարզային ՆԳ վարչության շտաբի ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ,

27.12.2000-08.04.2002 թթ.` Արարատի մարզային ՆԳ վարչության ՔՀԲ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,

08.04.2002-29.12.2006 թթ.` Արարատի մարզային վարչության Մասիսի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,

29.12.2006-11.03.2009 թթ.` Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ,

11.03.2009-15.03.2010 թթ.` Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ,

15.03.2010 թ.` ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, ՀՀ ոստիկանության պետի

02.03.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնում:

Պարգևատրվել է` ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով: Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի: