ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է Հանրապետական կուսակցության առաջին տեղակալ. ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կուսակցության փոխնախագահներ են նշանակվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:

«Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են կուսակցության 35 նոր ներկայացուցիչներ»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ համագումարն ընդունել է որոշում՝ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ և ունեն այսուհետ ավագների խորհուրդ, որի նախագահ է նշանակվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավար: «Երևանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի ղեկավար է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը, Գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Մուշեղ Լալայանը , մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը: