«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բազմազան ինտրիգներ են պարունակում գրեթե բոլոր ընտրատարածքներում: Օրինակ` Արթիկում ՀՀԿ–ի հիմնական հույսը ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն է, ով անկասկած մեծ հնարավորություններ ունի դարձյալ հայտնվելու Ազգային ժողովում: Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվի այստեղ: Սակայն Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով նույնպես ներկայացնում է ՀՀԿ–ն, կարող է խոչընդոտել Պետոյանի ընտրվելուն:

«Փաստի» տվյալներով` Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանն ուղղակի թշնամիներ են, և նրանց հաշտեցնելու նախկին փորձերը ձախողվել են: ՀՀԿ–ն այստեղ խնդիրներ կունենա, քանի որ հանգուցալուծում չի գտել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: