«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրապետականի համար կարևոր օր էր՝ կուսակցության փոխնախագահի հեռանալուց հետո ոմանք հավերժ հավատարմության երդումներ էին տալիս, մյուսները քիչ էր մնում հայհոյեին հեռանալու մասին իրենց հարցեր տվողներին, մյուսները հայտարարում էին, որ ՀՀԿ-ն ավելի է ուժեղացել։

Իսկ խոսնակ Շարմազանովը բացահայտել է Աբրահամյանի հեռանալու պատճառը․ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել, ամեն ինչ հնարավոր է: Բոլոր այն անձինք, սկսած ինձնից, որոնք գալիս են քաղաքականություն, որ պաշտոն ստանան, վայելք լինի, պետք է այլ կուսակցություն ընտրեն, ՀՀԿ-ի համար անձեր չկան, կա քաղաքական թիմ, ծրագիր, գաղափարախոսություն, և թիմը կորոշի` ով որտեղ կլինի:

Օրինակ, ֆուտբոլի ժամանակ կա գլխավոր մարզիչ, բոլոր 11-ն էլ, ասենք` ուզում են խաղալ կենտրոնական հարձակվողի դերում, բայց եթե բոլորը կենտրոնական հարձակվող լինեն, դարպասդ բաց է մնում, և դու 10:0 պարտվում ես, այսինքն՝ պետք է լինի մարզիչ կամ առաջնորդ, որը պետք է ընտրի՝ ում ծառայությունները, հնարավորությունները որտեղ օգտագործի» :

 

Մանրաամասները՝ թերթի այսօրվա համարում