Կնոջ որոշումը պահպանել սեփականը կամ վերցնել ամուսնու ազգանունը կարող է տղամարդկանց ստիպել մտածել, թե որքանով է կինը կատարում իր պարտականությունները։ «Սա կախված է բազմաթիվ գործոններից», – նշում է Springer’s journal Gender Issues ամսագրում տպագրված հետազոտության հեղինակ Էմիլի Շաֆերը Portland State University համալսարանից։

Կանայք եւ կրթված տղամարդիկ առանձնապես չեն մտահոգվում, թե ինչ է անում կինը, մինչդեռ կրթության ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ բացասական են գնահատել նման կնոջը, հայտնում է Planet-today–ը։

Շաֆերը վկայակոչում է վերջին ընտրություններում ԱՄՆ–ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օրինակը, որը 1980 թվականին որոշել էր վերցնել ամուսնու ազգանունը, քանի որ իր ազգանունը կարող էր զրկել Բիլ Քլինթոնին քաղաքական զգալի աջակցությունից։ Այն ժամանակ այդ որոշումը շատերի կողմից դիտվեց որպես ամուսնուն հասցրած վիրավորանք, եւ նա ընկալվեց որպես «վատ կին»։

«Դրանից անցել է 30 տարի, սակայն կնոջ կողմից ազգանվան ընտրությունը ժամանակակից ամուսնությունների լուրջ խնդիր է», – ասում է Շաֆերը։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց 94 տոկոսը ամուսնությունից հետո վերցնում է ամուսնու ազգանունը, եւ որ բնակչության գրեթե կեսը համարում է, որ այս հարցը պետք է դառնա իրավական պահանջ։ Հետաքրքիր է նաեւ, որ քիչ կրթված տղամարդիկ Միացյալ Նահանգներում համարում են, թե սեփական ազգանունը պահպանած կնոջ ամուսինը ապահարզանի ավելի լուրջ հիմքեր պետք է ունենա, քան ազգանունը փոխած կնոջ ամուսինը։