1. Հյուր ես գալիս առանց նախազգուշացման։ Դուք կարո՞ղ եք հիշել, թե երբ եք վերջին անգամ առանց հրավերի եւ նախազգուշացման այցելել ընկերոջւ/ընկերուհուն։ Բջջային հեռախոսների հայտնվելուց հետո շատերը մոռացել են, թե դա ինչպես էր լինում։ Դե պատահում է, որ մոտակայքով անցնելիս որոշում ես մտնել, բայց նախազգուշացնում ես հենց հասնելու պահին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սիրելի մարդկանց կողքին լինելը կենսականորեն կարեւոր է մեզ համար, որպեսզի լինենք ոչ միայն երջանիկ, այլ նաեւ առողջ։

2. Զանգել, այլ ոչ թե հաղորդագրություն գրել։ Իհարկե, մենք կարող ենք տարբեր սմայլիկներով նամակներ գրել, որպեսզի ավելի լավ փոխանցենք մեր հույզերը։ Ոմանք ուղղակի յուրացրել են ամբողջական պատմությունները էմոձիներով ուղարկելու արվեստը։ Բաց մի՞թե ձեզ հաճելի չէ, երբ մարդն ամեն դեպքում զանգում է ձեզ, այլ ոչ թե գրում։ Մի՞թե չգիտեք, որ զանգն ավելի շատ ջանք եւ ցանկություն է պահանջում, իսկ նշանակում է, որ ավելի լավ է արտահայտում մարդու վերաբերմունքը ձեր նկատմամբ։

3. Ամբողջովին տրվել շփմանը։ Եթե դուք իրոք կարեւոր եք մարդու համար, նա ձեզ հետ խոսելիս չի ստուգի էլեկտրոնային փոստը։ Նա ձեզ կհատկացնի իր ամբողջ ուշադրությունը։ Նույնն էլ պետք է անեք դուք։ Պետք չէ հեռախոսը պահել ականջին եւ միապաղաղ «ըհը» անել, քանի որ նա լսում է հեռախոսի մյուս ծայրից եկող ստեղնաշարի ձայնը։

4.Բարձրաձայն սիրո խոսքեր ասել։ Սերը ոչ միայն ռոմանտիկ է լինում, այլ նաեւ ընկերական։ Ասեք ընկերներին, որ սիրում եք նրանց։ Ոչ թե պարզապես, խոսքի մեջ, այլ նպատակադրված, աչքերին նայելով, որպեսզի մարդն իրոք հասկանա, թե որքան կարեւոր է ձեզ համար։

5. Դժվար պահին կողքին լինել։ Վատ բաներ բոլորի հետ պատահում են։ Նման պահերին մենք պետք է լինենք նրանց կողքին, ում սիրում ենք, իսկ ովքեր մեզ են սիրում, կլինեն մեր կողքին։ Մարդը պետք է ժամանակ գտնի ձեզ հետ հանդիպելու համար, եթե դա իրոք շատ պետք է հենց հիմա։ Կարեւոր է ակտիվ մասնակցություն ունենալ ոչ միայն համացանցում միմյանց էջերի իրադարձություններին, այլ նաեւ իրական կյանքում։