Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հանդիպման է հրավիրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ տեղեկացնում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքով՝ Թրամփը ընդունել է հրավերը և կայցելի թագուհուն այս տարվա ընթացքում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Թրամփին հրավիրել թագուհու հետ հանդիպման: