Բանակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այսօր «Եռաբլուրում» է նաև պատվիրակություն Ստեփանակերտից, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Բանակի օրվա առթիվ արդեն շնորհավորական ուղերձներ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, Մանվել Գրիգորյանը և այլք։