Դոնալդ Թրամփն առաջին նախագահ է ԱՄՆ-ի պատմության մեջ, որն իր նախագահությունը ստանձնելու օրը չի սպասել և չի ուղեկցել կնոջը Սպիտակ տուն ժամանելիս:

Այս մասին գրում է Daily Mail պարբերականն` ընդգծելով, որ անցյալ ուրբաթ օրը Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Թրամփն, իջնելով մեքենայից, անմիջապես քայլել է դեպի Օբամաները` ողջունելու նրանց և մոռացել է ուղեկցել իր տիկնոջը` Մելանյային: Վերջինս ստիպված է եղել ինքնուրույն իջնել և մոտենալ հյուրընկալող Օբամաներին:

Այնուհետև Թրամփը կրկին առաջ է անցել և միայնակ ներս մտել, մինչդեռ Մելանյային դռնով անցնելիս ուղեկցել է Բարաք Օբաման: